Կայացան Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի նախավերջին տուրի հանդիպումները
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն այսօր կայացել են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բարձրագույն խմբի նախավերջին տուրի հանդիպումները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Խաղացված 8 տուրերից հետո տղամարդկանց մրցաշարում առաջատարն է Տիգրան Քոթանջյանը, իսկ կանանց մրցաշարում Շուշանիկ Սարգսյանը: 2 շախմատիստներին 0.5 միավոր է բաժանում չեմպիոնությունից:
Տղամարդկանց մրցաշարում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Լևոն Բաբուջյան – Զավեն Անդրիասյան 1/2
Տիգրան Քոթանջյան – Սամվել Տեր-Սահակյան 1/2
Տիգրան Լ. Պետրոսյան – Արման Փաշիկյան 1/2
Ավետիք Գրիգորյան – Հրանտ Մելքումյան 1-0
Ռոբերտ Հովհաննիսյան – Կարեն Հ. Գրիգորյան 1-0
Կանանց մրցաշարի 8-րդ տուրի արդյունքները՝
Ղուկասյան Սիրանուշ - Սիրզաբեկյան Սվետլանա 1-0
Գևորգյան Մարիա - Ղամբարյան Հասմիկ 1-0
Գասպարյան Նարինե - Սարգսյան Շուշաննա 0-1
Հայրապետյան Աննա - Գաբոյան Սուսաննա 1-0
Գևորգյան Անահիտ - Բաբայան Արմինե 0-1