Վրաստանի նախագահը Թուրքիայում մի շարք հանդիպումներ է ունեցել
Այսօր` հունվարի 20-ին, Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահի, Վարչապետի, Մելի Մեջլիսի նախագահի և վրացական համայնքի հետ:
Երկու երկրների նախագահները հանդիպման ժամանակ քննարկել են թուրք-վրացական հարաբերությունների խորացման հարցեր: Թուրքիայի նախագահը ողջյունել է Վրաստանի Եվր-հյուսիսատլանդյան ինտեգրման ուղղությամբ ջանքերը և ուշադրություն են դարձրել այն ծրագրերին, որոնք իրականացնում են երկու երկրները:
Հանդիպումն ավարտվել է երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսով:
Այնուհետև Վրաստանի նախագահը հանդիպում է ունեցել Թուրքիայի Վարչապետի հետ: Նրանք քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության աշխատանքների հետ կապված հարցեր:
Վրաստանի նախագահի հանդիպումները շարունակվել են մինչև ուշ երեկո:
Երեկոյան հանդիպումներ է ունեցել Թուրքիայում վրացական համայնքի ներկայացուցիչների հետ: