Վրաստանի և Ռուսաստանի նախագահները կարող են հանդիպել Սոչիում. ՌԴ նախագահի մամլո քարտուղար
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը:
«Չի կարելի դա բացառել, քանի որ Վրաստանի նախագահը լինելու է մեր հյուրը Սոչիում»,-նշել է Պեսկովը: