211652_close_icon
views-count1279 դիտում article-date 20:24 18-01-2014

Անցյալ շաբաթ Ադրբեջանը հրադադարը խախտել է 150 անգամ՝ արձակելով 800 կրակոց

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 12-18-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն։

Նմանատիպ նյութեր