211652_close_icon

Լույս է տեսել օկուպացված Տիգրանակերտի պատմամշակութային կերպարի մասին պատմող գիրքը

views-count694 դիտում article-date 22:00 21-07-2025
Monument Watch-ը գրում է.

Lույս է տեսել «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը, որն ամփոփում է քաղաքի վերաբերյալ աղբյուրագիտական ողջ տվյալներն ու հնագիտական հետազոտությունները։

Գիրքը հեղինակել են 21 հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։

Գիրքը հայերեն լեզվով է, հրատարակվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից, 360 էջ, 600 նկարազարդում, խմբագիր՝ Համլետ Պետրոսյան, մասնակցությամբ՝ Արմինե Գաբրիելյանի։

 
 

Նմանատիպ նյութեր