«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում գրանցվել է գրունտային ջրերի ճառագայթման ռեկորդային մակարդակ
«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի մոտ գրունտային ջրերում առկա ռադիոակտիվ նյութերի քանակը հասել է կայանում վթարի պահից ի վեր ամենաբարձր մակարդակին: Այս մասին հայտնում է Russia Today-ը` վկայակոչելով ԱԷԿ-ի օպերատոր ընկերությունը:
Նախօրեին կայանի 2-րդ էներգաբլոկի ջրամբարից վերցված ջրի նմուշներում ռադիոակտիվ նյութերի քանակը 1 լիտր ջրում գերազանցել է 2.7 մլն բակերելը, ինչի նորման 150 բակերելն է:
Ջրից արտանետվում է ուժեղ բետա-ճառագայթում, ինչը փաստում է, որ դրանում առկա է ռադիոակտիվ ստրոնցիում-90: