211652_close_icon
views-count1754 դիտում article-date 22:52 15-02-2015

Դահուկներով սահելիս մոլորվել են

Փետրվարի 15-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ գծի մոտակայքում 4 երիտասարդ դահուկներով սահելիս մոլորվել են. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճոպանուղու աշխատակիցները Բջնի հանդամաս կոչվող հանդամասում հայտնաբերել են Ա. Գ.-ին (ծնվ.1986թ.), Վ. Հ.-ին (ծնվ.1989թ.), Ա. Ա.-ին (ծնվ.1987թ.), Ս. Ս.-ին (ծնվ.1986թ.) և տեղափոխել անվտանգ տարածք: Տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր