Սարկիսովը չի հեռանա «Ուրալ»-ից
«Ուրալ»-ի մարզչական շտաբը չի ցանկանում բաժանվել թիմի հարձակվող Արթուր Սարկիսովից, հայտնում է Sportbox.ru-ն: Նախկինում տեղեկություն էր հայտնվել, որ ռուսական ակումբը ցանկանում է տրանսֆերի հանել Հայաստանի հավաքականի հարձակվողին: Եկատերինբուրգը ներկայացնող ակումբում վստահում են Սարկիսովին և համարում են, որ 26-ամյա խաղացողը համապատասխանում է թիմի խաղաոճին:
Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սարկսիովը անցկացրել է 13 խաղ և խփել է մեկ գոլ: