Սիրիական քիմիական զենքի վերբեռնումը կիրականացվի Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստում
Հունվարի 16-ին Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ սիրիական քիմիական զենքի վերբեռնումը կիրականացվի Ջոյա Տաուրո նավահանգստում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Agence France-Presse-ին:
Հունվարի 16-ին նավերը մուտք են գործել Ջիբրալթարի նեղուց, որտեղ մասնակցում են Սիրիայից քիմիական զենքի փոխադրման գործընթացին: Վտանգավոր բեռը նախ դանիացիները կտեղափոխեն Իտալիա:
Փետրվարի առաջին շաբաթներին քիմիական զենքը կբեռնվի ամերիկյան հատուկ նավի վրա, որի վրա էլ կոչնչացվի քիմիական զենքը:
Ջոյա Տաուրոյի իշխանությունները դժգոհում են, որ կառավարությունը համաձայնել են տրամադրել իր նավահանգիստը սիրիական քիմիական զենքի վերբեռնման համար:
Քիմիական զենքի ոչնչացման աշխատանքների մեծ մասն կիրականացնեն ամերիկըան նավերը: քիչ քանակությամբ ոչնչացում կիրականացնեն բրիտանացիները և գործընթացում ընդգրկված տարբեր երկրների մասնավոր ընկերություններ:n