Ճապոնիան սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար կհատկացնի ավելի քան 13 մլն եվրո
Ճապոնիան մտադիր է սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար 13,25 մլն եվրո հատկացնել։ Այս մասին հայտնել է քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։
«Հիմնադրամում ներդրված միջոցները ուղղվելու են սիրիական քիմիական զենքի ոչնչացման ծրագրի հետ կապված գործունեության ֆինանսավորմանը»,֊ ասել են կազմակերպությունում։
Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզյումջյուն շռայլ ներդրման, աջակցման և համագործակցության համար իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը։