211652_close_icon
views-count2002 դիտում article-date 17:51 16-01-2014

Բազմաթիվ ընկերությունների ղեկավարներ խրախուսում են աշխատակիցների մասնակցությունը հունվարի 18-ի հանրահավաքին.newsbook.am

[url=http://newsbook.am/?23915&l=am/]NewsBook[/url]-ի ունեցած տեղեկություններով՝ Հայաստանում գործող հեղինակավոր մի շարք կազմակերպությունների ու ընկերությունների ղեկավարները խրախուսում են իրենց աշխատակիցների մասնակցությունը հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:  Մի շարք ընկերությունների ղեկավարներն իրենց աշխատակիցներին բաց տեքստով ասել են, որ հանրահավաքին իրենց մասնակցությունը ոչ միայն խնդիրներ չի առաջացնի աշխատավայրում, այլ՝ ընդհակառակը, քաղաքացիական ակտիվությունը միայն կողջունվի: Ավելին, շաբաթ օրը աշխատող որոշ ընկերությունների ղեկավարներ աշխատակիցներին առաջարկել են անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցներ տրամադրել՝ հանրահավաքի վայր հասնելու համար: Հիշեցնենք, որ հունվարի 18-ին տեղի է ունենալու «Ընդդեմ կենսաթոշակային  5% պարտադիր վճարին» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որին մասնակցելու են նաև Ազգային ժողովի 4 ոչիշխանական խմբակցությունները և այլ քաղաքական միավորներ: Նյութն ամբողջությամբ` [url=http://newsbook.am/?23915&l=am/]newsbook.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր