211652_close_icon
views-count78953 դիտում article-date 14:30 16-01-2014

Կիևյան կամրջի վրա մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթարի բացառիկ տեսանյութը

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հունվարի 15-ին Կիևյան կամրջի վրա առաջացած մերկասառույցի պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվում այլ ավտոմեքենաների, ինչի հետևանքով վիրավորներ են եղել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ հունվարի 15-ին՝ Ժամը 19:40-ի սահմաններում, Կիևյան կամրջի միջնամասում բախվել էին Երևանի բնակիչներ, 31-ամյա Եղիշե Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 32 UL 399 համարանիշի, 41-ամյա Գևորգ Մկրտչյանի վարած Opel մակնիշի 48 UT 444 համարանիշի և 38-ամյա Արայիկ Թադևոսյանի վարած Գազ 32213 մակնիշի 0742 S համարանիշի ավտոմեքենաները: Պարզվել էր, որ վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 24-ամյա Նարգիզ Գալստյանը, 28-ամյա Ռուբեն Հովհաննիսյանը և 25-ամյա Մարինե Խալաթյանը: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է կամրջի վրա եղած մերկասառույցը, ինչի պատաճառով էլ Mercedes-ի վարորդ Ե. Մանուկյանը, ով «Եղիշե Մանուկյան» ԱՁ-ի տնօրենն է, չէր կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի էր ունեցել բախումը, իսկ Գազելը հաշվառված է «ՀՍԱՎ» ՍՊԸ-ում և սպասարկում է թիվ 71 երթուղին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր