66783 դիտում
16:23 15-01-2014
Նոր մանրամասներ երեկ Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից. կան վիրավորներ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 19:40-ի սահմաններում Կիևյան կամրջի միջնամասում բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Եղիշե մանուկյանի վարած Mercedes մակնիշի 32 UL 399 համարանիշի, 41-ամյա Գևորգ Մկրտչյանի վարած Opel մակնիշի 48 UT 444 համարանիշի և 38-ամյա Արայիկ Թադևոսյանի վարած Գազ 32213 մակնիշի 0742 S համարանիշի ավտոմեքենաները:
Պարզվել է, որ վթարի հետևանքով <Արմենիա> բժշկական կենտրոն են տեղափոխվել Opel-ի ուղևորներ ,Երևանի բնակիչներ 24 –ամյա Նարգիզ Գալստյանը, 28-ամյա Ռուբեն Հովհաննիսյանը և 25-ամյա Մարինե Խալաթյանը:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է կամրջի վրա եղած մերկասառույցը, ինչի պատաճառով էլ Mercedes-ի վարորդ Ե. Մանուկյանը, ով <Եղիշե Մանուկյան> ԱՁ-ի տնօրենն է, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել բախումը, իսկ Գազելը հաշվառված է <ՀՍԱՎ> ՍՊԸ-ում և սպասարկում է թիվ 71 երթուղին:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+