1150 դիտում
13:44 13-05-2014
Ոստիկաննները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, օրերս ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1966 թ. ծնված Սաշիկ Մ.-ի բնակարանում և կից օժանդակ շինություններում: Արդյունքում` խորդանոցից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ՏՕԶ» տիպի հրացանի փող, հրացանի փայտյա խզակոթ և 9 մմ տրամաչափի 169 փամփուշտ:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
***
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, մի քրեական գործի շրջանակներում, ոստիկանության ծառայողները 1952 թ. ծնված Լյովա Խ.-ի տանը կատարած խուզարկության ժամանակ, հյուրասենյակում դրված թախտի հետևի հատվածից հայտնաբերել են «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
***
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, մի քրեական գործի շրջանակներում, 1978 թ. ծնված Արկադիկ Խ.-ի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 53 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի չկրակված պարկուճ, 5.45 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ և ՊՆ կարիքների համար արտադրված պահածոյացված 25 շիլա:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
994 դիտում
15:43 31-03-2015
Ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
1157 դիտում
19:38 02-04-2015
Ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
1565 դիտում
22:22 18-04-2015
Խուզարկությամբ հայտնաբերել են զենք-զինամթերք և թմրամիջոց
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»