Արտագաղթել է Հայաստանի լավագույն նեյրովիրաբույժը. ՀԺ
«Երեկ մեզ հայտնի է դարձել, որ Հայաստանից արտագաղթել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրոնիկ Քալայջյանը։ Նա մեկնել է Դուբայ՝ մասնագիտությամբ աշխատելու նպատակով։
Անդրոնիկ Քալայջյանը հայտնի բժիշկ է, նրան շատերը համարում են հանրապետության թիվ մեկ նեյրովիրաբույժը։ Բժշկի արտագաղթելու մասին մեր տեղեկությունները երեկ հաստատել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի» փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը։ Նա ասել է, որ հունվարի 5-ին Քալայջյանը Դուբայ է մեկնել մշտական աշխատելու տրամադրությամբ»,-գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: