Ֆրանսիայի ազգային գրադարանում հազարավոր փաստաթղթեր են վնասվել կոյուղու խողովակի ճեղքման հետևանքով
Ֆրանսիայում կոյուղու խողովակի վնասման հետևանքով ազգային գրադարանի արխիվիում վնասվել են հազարավոր փաստաթղթեր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով գրադարանի տնօրինությանը:
Նախնական տվյալների համաձայն, վնաս է հասցվել 10-12 հազար արխիվային նյութեր: «Տեղի ունեցածի մասշտաբները գնահատելը դեռևս դժվար է, յուրաքանչյուր փաստաթուղթ վնասվել է տարբեր կերպ»,- ասել են տնօրինությունում:
Խողովակը վնասվել էր հանգստյան օրերին «Գրականություն և արվեստ» սրահից ոչ հեռու: Այնտեղ պահպանվում է հարուստ հավաքածու, որոնց թվում` XVI դարից Ֆրանսիայում տպագրված փաստաթղթեր:
Դեպքի պատճառով ընթերցողների մուտքը ժամանակավորապես սահմանափակվել է:
Նշենք, որ Ֆրանսիայի ազգային գրադարանն աշխարհում ֆրանսալեզու գրականության ամենաամբողջական պահոց է համարվում: Տարեկան գրադարան այցելող ընթերցողների թիվը մոտ 1.5 մլն է:
Գրադարանը հայտնի է նաև իր վիրտուալ արխիվով, որը ներառում է մոտ 2.5 մլն թվայնացված փաստաթղթեր: