Ադրբեջանը և Ֆրանսիան պաշտպանական ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
                        Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում Ֆրանսիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների  միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել: 
Հասանովը հանդիպումներ է անցկացրել Ֆրանսիայի ռազմական ղեկավարության և պաշտպանական արտադրանք թողարկող մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործացությանն առնչվող հարցեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

