58171 դիտում
13:59 14-01-2014
Բազմաձայն երկխոսություն
Վարչապետի և երկրորդ նախագահի հեռակա երկխոսությունը մեծ թափ է ստացել՝ ներառելով նորանոր զրուցակիցների։ Գրեթե չի մնացել քաղաքական որևէ գործիչ կամ լրատվամիջոց, որն իր ավանդը չներդներ բանավեճի ծավալման գործում։ Այսօր հատկապես առատ է «Ժամանակի» («Կամա թե ակամա լարվող ծուղակը», «Գիտահետազոտենք միասին», «Թող Քոչարյանին հարցնեն մարտի 1-ի մասին, և նա կպատասխանի», «Քոչարյանի ինքնախոստովանությունը կեղծ թվերի մասին. ինչո՞ւ Քոչարյանը չի հավատում հիպոթեքի պաշտոնական տվյալներին), «Իրավունքի» («Ուր է սլանում հայոց քաղաքականության նժույգը», «Հնդկական» նոր սերիալ ԲՀԿ-ի ու Քոչարյանի մասին»), «Առավոտի» («Անհաջող կադրերի» երկիր», «Ամեն մեկը ստեղծված իրավիճակում իրեն ձեռնտու տարրեր է վերցրել») լրագրային հունձքը։ Թեմային անդրադարձել են նաև «ՀԺ»-ն, «Գոլոս Արմենիին», «ՀԱ»-ն։
Քաղաքական «բանավեճի» տնտեսական առանձնահատկությունները
Համանուն հոդվածում «Իրավունքը» 2000-ականների շինարարությունը և դրա առաջացրած հետևանքները «փուչիկ» որակելը համարել է «միանգամայն ճիշտ», պատճառաբանելով, որ «ակնհայտորեն հենց այդ շինարարության բումի քաղաքականությունը իր լուրջ բացասական էֆեկտը գործեց հայաստանյան ողջ տնտեսության վրա»։ «ՀԺ»-ն շարունակվող բանավեճի հեռապատկերում տնտեսական «լարված տարի է կանխատեսել», մանավանդ զրուցելով ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Տիգրան Ուրիխանյանի հետ։ «Հայոց աշխարհը» կարևորել է, որ «չնայած տնտեսական ցածր աճին, այդուհանդերձ անցած տարի արձանագրվել է ներքին հարկային մուտքերի բարձր կատարողական», և դրանց մի մասը «ստացվել է վարչարարության ակտիվացման և ստվերային շրջանառության բացահայտման միջոցով» («Բյուջեի հարկային մուտքերն ամբողջությամբ կատարվել են»)։
Հատուկ մոտեցում
Վարչապետի երեկվա տոնական ընդունելությունը լուսաբանողների թվում են «ՀՀ»-ն, «Իրավունքը»։ Նկատելով, որ պարգևներ են հանձնվել նաև ընդդիմադիր մամուլի ոչ քիչ ներկայացուցիչների, այս թերթը եզրակացրել է՝ «ՀՀ վարչապետը սիրում է ընդդիմադիր մամուլը»։ Մինչդեռ այն «օր ու գիշեր ջանք ու եռանդ չի խնայում կառավարության արած ու չարած գործերը ջրի երես հանելու, ցեխ շպրտելու համար»,-նշում է «Իրավունքը»՝ նման վերաբերմունքն անվանելով վարչապետի «հատուկ մոտեցում»։
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
17:17 01-02-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականների «Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների» ծրագիրը ճանաչվել է լավագույնը
1780 դիտում
12:40 28-06-2014
Բացվեց «Երկխոսություն կապույտ մզկիթում» ցուցահանդեսը
Այս բաժնից
910 դիտում
20:45 20-11-2024
ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է միջկառավարական ֆորումի
820 դիտում
19:55 20-11-2024
ՀՅԴ ԳՄ-ն ցավակցագիր է հղել ազատամարտիկ Հովհաննես Ալեքսյանյանի մահվան կապակցությամբ