1786 դիտում
12:40 28-06-2014
Բացվեց «Երկխոսություն կապույտ մզկիթում» ցուցահանդեսը
Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ ֆոտոլրագրող Սոնա Ադամյանի «Երկխոսություն Կապույտ մզկիթում» անհատական ֆոտոցուցահանդեսի բացումը, որին ներկա էին հայ և իրանցի մտավորականներ, արվեստասերներ, նաև պաշտոնատար անձիք` Հայաստանում Իրանի Դեսպան Մոհամմադ Ռեյիսին և Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Մաջիթե Մեշկին:
Հայաստանում Իրանի Դեսպան Մոհամմադ Ռեյիսին բարձր գնահատեց ֆոտոլրագրողի կատարված աշխատանքը և առաջարկեց մի քանի լուսանկար վերցնել` Կապույտ մզկիթում մշտական ցուցադրության:
Հեղինակն իր ցուցահանդեսն անվանել է «Երկխոսություն Կապույտ մզկիթում», քանի որ ըստ նրա, Երևանի մահմեդական միակ աղոթատունը` Կապույտ մզկիթը, հայ և իրանական մշակույթների երկխոսության խորհրդանիշն է, դա նաև այն վայրն է, որտեղ Իրանի ժողովուրդը երկխոսում է իր աստծո` Ալլահի հետ, իսկ ցուցահանդեսն էլ իր հերթին երկխոսության ձև էր մեր և իրանական մշակույթի միջև:
Երկու շաբաթ տևած աշխատանքների արդյունքում ստեղծված հազարավոր լուսանկարներից ցուցահանդեսում ներկայացված են 30-ը: Իմամ Հաջի աղա Շաջաանիի ընտանիքի օրինակով երկխոսության դրսեւորումները ներկայացվում են ոչ միայն կրոնական համատեքստում, այլ նաեւ ազգային, մշակութային առանձնահատկությունների դիտանկյունից:
Նախագիծն իրականացվել է «Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ի, Եվրախորհրդի աջակցությամբ:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 4-ը (Երևան, Մաշտոցի 12, Կապույտ մզկիթ):
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
19:24 19-05-2015
Երևանի Կապույտ մզկիթում անցկացվել է պարսկերենի մրցույթ՝ աշակերտների համար
1090 դիտում
23:50 27-06-2024
Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում.Իրանագետ Վարդան Ոսկանյան
1858 դիտում
09:33 04-09-2014
Ինձ համար կան երեք գույներ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն. բացվեց Նիկոլ Աղաբաբյանի նկարների ցուցահանդեսը
Այս բաժնից
751 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
640 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
841 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am