211652_close_icon
views-count15274 դիտում article-date 01:27 06-06-2013

«Բարսելոնա»-ի հերթական քայլը` «ՄԵՍՍԻԱԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ» ազատվելու համար

2013-06-05 01:27:38 Իսպանական Marca պարբերականը հաշվարկել է, թե «Բարսելոնա»-ն որքան գումար ծախսել թիմի հարձակման գծում Մեսսին արժանի խաղընկեր գտնելու համար: 2004 թվականին «կապտառնագույնների» առաջին կազմում իր նորամուտը նշելու պահից ի վեր, Լիոնել Մեսսին յուրաքանչյուր մրցաշրջանում շարունակում է աճ գրանցել: Ամեն մրցաշրջանում Մեսսին բարելավում է իր խփած գոլերի ցուցանիշը և այդպիսով «Բարսելոնա»-ն ավելի է կախվածության մեջ մնում արգենտինացու խաղից: Այս ժամանակահատվածում «Բարսելոնա»-ն փորձեր է կատարել Լեոյի համար հարձակման գծում խաղընկեր գտնելու համար, սակայն որքան էլ, որ աստղային ֆուտբոլիստներ են համալրել կատալոնյան ակումբը, միևնույնն է արգենտինացու մակադրակին ոչ-ոքին հասնել չի հաջողվել: Այդ ուղղությամբ «Բարսելոնա»-ն մինչ օրս ծախսել է 205 մլն եվրո: Առաջին քայլը Թիերի Անրիի ձեռքբերումն էր: Ֆրանսիացին երկու մրցաշրջան անցկացրեց այն մակարդակի վրա, որը ակընկալվում էր նրանից, սակայն դրանից հետո Անրին սկսեց դադարել թիմի առանցքային ֆուտբոլիստ հանդիսանալուց: Հաջորդ տրանսֆերային քայլը եղավ Զլատան Իբրահիմովիչի ձեռքբերումը, ում համար «Բարսելոնա»-ն վճարեց ակումբի համար ռեկորդային ` 70 մլն եվրո գումար: Սակայն խաղընկերների հետ ոչ լավ հարաբերություններ ունենալու պատճառով` մեկ տարի անց Զլատանը հեռացավ կատալոնյան ակումբից: Ոչ այդքան հաջող ստացվեց նաև Դավիդ Վիլյայի տրանսֆերը: Անցկացրած առաջին հաջող մրցաշրջանից հետո իսպանացին լուրջ վնասվածք ստացավ: Հետագայում Վիլյան այդքան վտանգավոր չէր գործում, ինչպես իր լավագույն ժամանակահատվածում էր: Վերջապես թիմում հայտնվեց Ալեքսիս Սանչեսը: 37 մլն եվրոյի դիմաց չիլիացի ֆուտբոլիստը «Ուդինեզե»-ից տեղափոխվեց «Բարսելոնա»: Ինչպես և Վիլյան, այնպես էլ Սանչեսը իրեն արդարացրեց անցկացրած առաջին մրցաշրջանում, որից հետո կամաց-կամաց մոտեցավ տրանսֆերային շուկային և արդեն այս ամռանը չիլիացի հարձակվողը կարող է հայտնվել այլ ակումբում: Մրցաշրջանի ավարտին «Բարսելոնա»-ի ղեկավարությունը Մեսսի համար հարձակման գծում արժանի խաղընկեր գտնելու համար կատարեց հերթական քայլը: Այս անգամ 57 մլն եվրոյի դիմաց կատալոնացիների շարքերը համալրեց Նեյմարը: Բրազիլացուն իր հայրենիքում մեծարում են, ինչպես ազգային հերոսի, սակայն ոչ-ոք չգիտի, թե նա ինչպես իրեն կդրսևորի Եվրոպայում: Անձամբ Նեյմարի խոսքերով նա եկել է «Բարսելոնա», որպեսզի օգնի Մեսսիին մնալ բարձր մակարդակի վրա,որին արգենտինացին հասել է: Ստորև ներկայացնում ենք լուսանկար, որտեղ արտացոլված է «Բարսելոնա»-ի վերջին տարիների լավագույն ռմբարկուների ցուցանիշները, որը ցույց է տալիս, թե որքան մեծ կախում ունի «Բարսելոնա»-ն Լիոնել Մեսսիի խաղից:

Նմանատիպ նյութեր