22206 դիտում
13:57 14-04-2013
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ. գերիշխանությունը հաստատելու ակնկալիքով
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումներից առաջ Shamshyan.com-ը սկսում է առանձնահատուկ կերպով ներկայացնել վերոնշյալ փուլում հայտնված մասնակիցներին: 4 թիմերին նվիրված 4 հոդվածներից երկրորդը նվիրվում է ` «Բարսելոնա»-ին:
Կիսաեզրափակիչ փուլում սպասվում է երկու գերմանա-իսպանական դիմակայության: Առաջին զույգում հարաբերությունները կպարզեն «Բավարիա»-ն և «Բարսելոնա»-ն, իսկ մյուսում` [bold][link href="http://shamshyan.com/arm/from/6/Borussia-Dortmund.html"]«Բորուսիա»[/link][/bold]-ն և [link href="http://shamshyan.com/arm/2013-04-16-Real-Madrid.html"]«Ռեալ»[/link]-ը:
Կատալոնական ակումբին կիսաեզրափակիչ փուլում տեսնելը վերջին տարիներին բոլորի համար սովորական երևույթ է դարձել: Նախորդ հինգ տարիների ընթացքում «Բարսելոնա»-ն երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և երեք անգամ դուրս է եկել կիսաեզրափակիչ: Այդ ցուցանիշով վերջին տարիների ընթացքում ոչ մի թիմ չի կարող համեմատվել իսպանական գրանդի հետ:
Գոյություն ունի մեկ ակումբը, որը նույնպես վերջին հինգ տարում երկու անգամ հասել է եզրափակիչ, սակայն ի տարբերություն «Բարսելոնա»-ի` երկու դեպքում էլ պարտություն է կրել : Խոսքը իհարկե «Բավարիա»-ի մասին է, որի հետ վերոնշյալ փուլում ուժերը կչափի «Բարսելոնա»-ն: Ընթացիկ մրցաշրջանում այս թիմերը իրենց երկրների առաջնություններում գերազանց են հանդես գալիս և եթե «Բավարիա»-ն արդեն վաղաժամ կերպով հռչակվել է Գերմանիայի չեմպիոն, ապա «Բարսելոնա»-ն շատ մոտ է դառնալու Իսպանիայի չեմպիոն:
Շատերը նշում են, որ «Բարսելոնա»-ն համեմատած մյուս տարիների, այս տարի այն բարձրության վրա չէ, որին սովոր էին տեսնել կատալոնական ակումբի երկրպագուները: Եվ իսկապես Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Բարսելոնա»-ն նման կարծիք կազմելու առիթներ ընձեռում է: 1/8 եզրափակիչ փուլում «Միլան»-ի հետ կայացած առաջին խաղում «Բարսելոնա«-ն նման չէր ինքն իրեն: Դժվար էր հիշել, թե նման անհուսալի իրավիճակում կատալոնացիները վերջին անգամ երբ էին հայտնվել:
Եվ նույնիսկ 2:0 Միլանում պարտվելուց հետո շատերը շտապեցին հաշվից հանել կատալոնյան ակումբին, սակայն անկախ ամեն ինչից «Բարսելոնա»-ն մնում է «Բարսելոնա: Պատասխան խաղում Վիլանովայի սաները իսկական ֆուտբոլային դաս տվեցին իտալական թիմին և ցույց տվեցին, որ դեռևս վաղ է իրենց հանել ֆավորիտների ցուցակից: Այդ խաղում կատալոնյան ակումբը ցուցադրեց, որ իրականում ոչ մի ճգնաժամ չկա թիմի խաղում և 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Միլան»-ի դարպասը դուրս եկավ ¼ եզրափակիչ: Հաջորդ փուլում «Բարսելոնա»-ի ցուցադրած խաղը կրկին հարցեր առաջացրեց: «ՊՍԺ»-ի հետ առաջին խաղից հետո գրանցված 2:2 հաշվից հետո պատասխան խաղում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ առանց վնասվածք ստացած Մեսսիի ցույց տվեց, թե որքան թույլ և միօրինակ կարող է գործել հարձակման գծում: Արագ կոմբինացիոն խաղը կատալոնացիների մոտ կաղում էր, իսկ պաշտպանությունում սխալները բավականին շատ էին: Իհարկե կարելի է հասկանալ, որ առանց վնասվածք ստացած առանցքային պաշտպան Կարլես Պույոլի «Բարսելոնա»-ի պաշտպանությունը այդքան էլ հուսալի չէ գործում: Մանավանդ, որ այդ դիրքում իսպանացուն փոխարինող Մասկերանոն նույնպես վնասվածք ունի: Այդուհանդերձ իսպանական գրանդը` «ՊՍԺ»-ի հետ խաղում բազմաթիվ խաղային խնդիրներ ի հայտ բերեց: ճիշտ է կատալոնացիներին հաջողվեց դուրս գալ հաջորդ փուլ և այդ ամենը ի շնորհիվ փոխարինման դուրս եկած Մեսսիի, ով դեռևս վնասվածքից լիովին չապաքինված մտավ խաղադաշտ և կարճ ժամանակահատվածում օգնեց իր թիմին բեկել խաղի ելքը իր թիմի օգտին:
Այդուհանդերձ Բարսելոնայի խաղաոճը կրկին շարունակում է հիացմունք է առաջացնել: Շատերն են փորձում պատճենել «բլաուգրանայի» խաղաոճը, սակայն դա սխալ է ու չպետք է դա անել: Եվ դա պարզապես այն պատճառով, որ «Բարսելոնայի» պես խաղալ կարելի է միայն այն ժամանակ, երբ թիմում ունես «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին:
Դժվարությամբ, թե հեշտությամբ «Բարսելոնա»-ն այնուամենայնիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրան դիմակայելու է լուրջ մրցակից: Սա երկու թիմերի համար իսկության պահ է, քանի որ «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն ապացուցելու շատ բաներ ունեն: Եթե «Բարսելոնա»-ն ձգտելու է կրկին անգամ հաստատել իր գերիշխանությունը եվրոպական ակումբային ֆուտբոլում, ապա «Բավարիա»-ն փորձելու է ապացուցել, որ այժմ եկել է բավարական ժամանակաշրջանը:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
7820 դիտում
23:20 29-04-2018
«Յանգ Բոյզը» Շվեյցարիայում ընդհատեց «Բազելի» 8-ամյա գերիշխանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23594 դիտում
16:11 17-04-2013
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ. բաղձալի տիտղոսի տենչանքով
Այս բաժնից
2188 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2842 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2368 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում