1006 դիտում
17:22 19-09-2023
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչող հայտարարությունից․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը պաշտոնական հայտարարություն է տարածել։
Հայտարարությունը՝ ստորև․
«Սիրելի' հայրենակիցներ
Ադրբեջանն այսօր լայնածավալ հարձակում սկսելով Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով՝ ցանկանում է ավարտին հասցնել Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագիրը։
ՀՀ իշխանությունները, հայ հասարակությանը մոլորեցնելով խաղաղության կեղծ թեզերով և Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մեր հայրենիքը ներքաշել են նոր պատերազմի մեջ։ Շարունակական զիջումները ոչ միայն չեն զսպել Ադրբեջանին, այլ նրան դարձրել են ավելի սանձարձակ։ Նոր աղետը կանխելու ճանապարհը պաշտպանունակության ապահովումն է։
Ուստի, ստեղծված իրավիճակում․
֊ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչող հայտարարությունից,
-կատարել իր սահմանադրական հանձնառությունը, ստանձնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը և բոլոր անհրաժեշտ միջոցերը ձեռնարկել ՀՀ քաղաքացի հանդիսացող 120000 հայերի պաշտպանության համար,
֊ առաջնորդվելով ճանաչում հանուն փրկության սկզբունքով՝ դիվանագիտական ջանքեր գործադրել ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։
Ռուս խաղաղապահ զորախումբը պարտավոր է անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ուղղությամբ և լիարժեք կատարել իր ստանձնած պարտավորությունները։
Խաղաղապահների վերահսկողության գոտում նոր ռազմական գործողությունների իրականացումը հարցականի տակ է դնում եռակողմ պայմանավորվածությունները և լուրջ հարված հասցնում ՌԴ-ի, որպես միջնորդ կողմի հեղինակությանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են հստակ և թիրախային գնահատականներով դատապարտել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա էսկալացիան կանխելու համար։
Վերոնշված պահանջները կարող են իրագործվել միայն համաժողովրդական հուժկու ճնշման պարագայում։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին»։

Նմանատիպ նյութեր
1307 դիտում
19:21 21-05-2022
Օրենքների ողջ խստությամբ պատասխանատվության պահը մոտ է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
10919 դիտում
18:22 14-04-2018
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը. ՀՅԴ ԳՄ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»