211652_close_icon
views-count64490 դիտում article-date 23:23 23-11-2018

Վիճաբանություն-ծեծկռտուք Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին պատկանող «Զվարթնոց» ռեստորանահյուրանոցային համալիրում. Էպիկենտրոնում «Ճոյտն» ու իր երեխաներն են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 22-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Է. Գ-ն և հայտնել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» թաղամասի Պռոշյան փողոցի թիվ 17 հասցեում իր նկատմամբ բռնություն է կիրառվել և ինքը ծեծի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում Է. Գ-ն զանգահարել է իր նախկին ընկեր՝ «Զվարթնոց» թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Հակոբյանին և պահանջել է լուծել իր հետ կապված գումարային հարցերը, որից հետո Ա. Հակոբյանը իր ընտանիքի հասցեին հասցրել է սպանության սպառնալիքներ: Է. Գ-ն հայտնել է նաև, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում նշված հասցե ժամանած «Զվարթնոց» թաղամասի բնակիչներ, 21-ամյա Նելիի Հակոբյանը, 25-ամյա Արայիկ Հակոբյանը ծեծի են ենթարկել իրեն: Արդեն ժամեր անց, ժամը 21:20-ի սահմաններում 55-ամյա Հակոբ Հակոբյանը զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ տան անդամներից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Է. Գ-ն դիտավորությամբ կոտրել է հյուրասենյակի դաշնամուրի վրա դրված արձանիկները: Ահազանգից հետո ավագ հետաքննիչ Փ. Շմավոնյանը հերթական անգամ այցելել է նշված հասցե, որտեղ Հ. Հակոբյանի դուստրը, նույն հասցեի բնակիչ, 21-ամյա Ն. Հակոբյանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Է. Գ-ն ծեծի է ենթարկել իրեն՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք և դիտավորությամբ կոտրել է արձանիկները: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիատական և դատաբժշկական փորձաքննություններ: Ֆոտլրագրողի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Ճոյտն» է, իսկ Ա. Ն. Հակոբյանները նրա երեխաներն են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր