211652_close_icon
views-count56163 դիտում article-date 09:44 02-11-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ՀՀ ՊՆ ծառայողի Peugeot-ն ու Opel-ը. օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային և Ռազմական Ոստիկանության ներկայացուցիչները. վարորդներն ասում էին. ««Մեծն» ԱՊՊԱ-ն չկա ու չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 55-ամյա Սերգո Ղարիբյանի վարած Opel մակնիշի 35 TR 085 համարանիշի և 30-ամյա Կարապետ Ծառուկյանի վարած Peugeot մակնիշի 11 OQ 077 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Դավիթ Երզնկյանն ու տեսուչ Արման Մարդոյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ հետաքննիչը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Peugeot-ի վարորդը զինծառայող է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության ներկայացուցիչները։ Վարորդներն էլ ասում էին, որ արդեն 40 րոպե է՝ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները չկան, հավանաբար վարորդները տեղյակ չեն, որ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, ըստ իրենց հայտարարությունների, կարող են նաև չժամանել դեպքի վայր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր