211652_close_icon
views-count36389 դիտում article-date 14:53 27-10-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում Toyota Camry-ն բախվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան պաշտոնյայի Toyota Land Cruiser-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսoր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Հրազդան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Հրազդանի կալցևոյի » հարևանությամբ, բախվել են Toyota Camry մակնիշի 35 QT 476 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 06 T 001 АМ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Toyota Corolla-ն, որը բախվել է Toyota Land Cruiser-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը հաշվառված է Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանատան պաշտոնյաներից մեկին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր