211652_close_icon
views-count3237 դիտում article-date 09:47 21-10-2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 20-21-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցում՝ ֆրանսիական այգում, այրվել է 6000 քմ խոտածածկույթ, Մարմաշենի խճուղում՝ «Գարուն» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 1 հա, օդանավակայանի ճանապարհին՝ ջերմոցների մոտակայքում՝ մոտ 1 հա, թիվ 158/171 տնակի մոտակայքում՝ 500 քմ, Արևիկ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ շաքարի գործարանի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Հոռոմ գյուղին պատկանող դաշտում՝ մոտ 1.5 հա, Ախուրյան գյուղի Գյումրու խճուղու թիվ 42 շենքի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Հառիճ գյուղի տներից մեկի բակում՝ 800 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ 500 քմ, Նոր Գեղի գյուղի Երկրապահների փողոցի թիվ 1 տան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Նոր Գյուղի ջերմոցների մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Գետամեջ գյուղի 2-րդ փողոցում գտնվող բենզալցակայանի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ 5000 քմ, Երևանյան խճուղու թիվ 23 տան մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Կենտրոնական փողոցի թիվ 70 շենքի մոտակա սարում՝ 2000 քմ, Շահումյան փողոցում՝ բենզալցակայանին մոտակայքում` 2 հա, Ռայկոմի թիվ 8 դպրոցի մոտակա սարում` մոտ 2800 քմ, Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ մոտ 3000 քմ բուսածածկույթ, ջերմահարվել՝ 5 պտղատու և 5 դեկորատիվ ծառ, Բջնի գյուղի «Ծակ քար» կոչվող թաղամասում` մոտ 1 հա, Ձորաղբյուր գյուղում՝ ամառանոցների մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 1-ին կմ-ին` 4000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների թաղամասում՝ 4 հա, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի սկզբնամասում՝ մոտ 3 հա, Աշտարակ-Երևան ավտոճանապարհի մոտ 2 կմ-ի մոտակայքում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 15 դեղձի ծառ, Արարատի մարզի Մխչյան գյուղի վերջնամասում՝ մոտ 2.5 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Արևիկ» հանգստյան գոտու մոտակայքում՝ մոտ 6 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարի թաղի 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտակայքում՝ 1 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր