211652_close_icon
views-count67156 դիտում article-date 23:47 18-10-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ոստիկանության զորքերի 22-ամյա ծառայողը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի մեջ, իսկ հետո բախվել մեկ այլ Mercedes-ի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ, 22-ամյա Արման Հակոբյանը նույն գյուղի Գեղարդի խճուղում իր վարած Mercedes մակնիշի 35 ՕT 677 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Երևան քաղաքի Մուշավան 5-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Խդր Քալաշյանին պատկանող ГАЗ 53 մակնիշի 20 ՏՕ 048 համարանիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է Գողթ գյուղի բնակիչ, 39-ամյա Վահե Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 99 GԼ 899 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հակոբյանի ուղևոր, Գառնի գյուղի բնակիչ, 42-ամյա Շուշան Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հակոբյանը ծառայում է Ոստիկանության 1033 զորամասում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր