3563 դիտում
10:59 18-10-2018
Ինչ սկզբունքով են կազմելու ԲՀԿ ցուցակը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին երեկ լրագրողները հարցրին՝ նախկինում ձեր ցուցակում շատ գործարարներ, բիզնեսով զբաղվողներ կային, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործարարները պետք է հեռու մնան քաղաքականությունից, այս հայտարարությունից հետո պատրաստվո՞ւմ եք ձեր ցուցակներն այլ կերպ, այլ սկզբունքով կազմել: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեր ցուցակը կազմելու ենք մե՛ր սկզբունքով, այն սկզբունքով, ինչը կորոշի ԲՀԿ-ն: Այս պահին որևէ քննարկում, թե ինչ սկզբունքով է կազմվելու ցուցակը, չի եղել»:
Լրագրողները ճշտեցին՝ Գագիկ Ծառուկյա՞նն է էլի գլխավորելու ցուցակը, Նաիրա Զոհրաբյանն իր անձնական տեսակետը հայտնեց. «Կարծում եմ և պնդելու եմ, որ մեր կուսակցության ցուցակն անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը»:
Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանին օլիգարխ չե՞ք համարում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, օլիգարխն այն մարդն է, ով պետական լծակներն օգտագործում է սեփական բիզնես կայսրության բարեկեցության համար»»:
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5656 դիտում
09:09 19-10-2018
ՔՊ-ն բարդ կացության առջև է՝ համամասնական ցուցակը կազմելու առումով․ «Փաստ»
937 դիտում
09:52 19-06-2015
Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց` ԲՀԿ–ի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա. ՀԺ
2878 դիտում
10:14 16-11-2018
ԲՀԿ-ն իշխանության մաս կազմելու ախորժա՞կ ունի. «Իրավունք»
Այս բաժնից
439 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
532 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»