211652_close_icon
views-count23743 դիտում article-date 23:35 14-10-2018

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է. Armtimes.com

«Ծնունդդ շնորհավոր, Տիգրանս»,- նկարին նայելով եւ հազիվ լսելի ձայնով շշնջաց տիկին Գոհարը՝ 2016-ի ապրիլյան պատերազմում նահատակված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի մայրը: Տղան այսօր ոչ թե կդառնար, այլ՝ դարձավ 22 տարեկան: Տիգրանն Աբգարյանների ընտանիքում բացակա է ֆիզիկապես, հայտնում է [url=http://armtimes.com/hy/article/146194]Armtimes.com[/url]-ը: Նրա մասին անցյալով չեն խոսում:Տիգրանի ծննդյան օրը տան բակում կանգնեցված հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհվեցին եւ մոմեր վառվեցին: Երկինք բարձրացան խաղաղության աղավնիները: Այն խաղաղության, հանուն որի Տիգրանն ու ընկերները նահատակվեցին: Երկրորդ տարին առանց Տիգրանի, բայց նրա սովորույթներով: Պատմում են, որ ամեն տարի իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 14-ին, Տիգրանը բարձրանում էր բակի ընկուզենու վրա, ճոճում ճյուղերը: Հիշեցնենք, որ Տիգրանը Ջեբրայիլի հատվածում ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերն անակնկալի գալով թշնամու հարձակումից, մղվել է առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անզիջում մարտնչել: Տիգրան Աբգարյանն իր տանկով թշնամու 3 տանկ է ոչնչացրել եւ նահատակվել: Ամբողջ մարտի ընթացքում Տիգրան Աբգարյանի տանկի վրա ծածանվել է հայոց եռագույնը։ Մանրամասները՝ [url=http://armtimes.com/hy/article/146194]Armtimes.com[/url]-ում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր