211652_close_icon
views-count2301 դիտում article-date 12:18 05-10-2018

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության ներկա եւ ապագա մարտահրավերների շուրջ: Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Իշինգերը կարեւորել են անվտանգության հարցերի շուրջ հանգամանալից քննարկումների անցկացումը, համաշխարհային, այդ թվում՝ տարածաշրջանային առկա խնդիրներին երկխոսության միջոցով լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: Դեսպան Իշինգերը հրավիրել է նախագահ Սարգսյանին՝ ելույթ ունենալու Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում։ Հանրապետության նախագահը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական եւ ազդեցիկ է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության ոլորտում արդի մարտահրավերները: Նա կարեւորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային կարեւորագույն հարթակներից մեկի կայացման գործում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր