211652_close_icon
views-count6415 դիտում article-date 13:52 02-10-2018

Վեգասի ոստիկանությունը վերսկսել է Ռոնալդուի գործով քննությունը. նրան մեղադրում են բռնաբարության մեջ

Լաս-Վեգասի ոստիկանությունը վերսկսել է հետաքննությունը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործով: Ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրանքներ էր նախկինում ներկայացրել ֆուտբոլիստի դեմ: Կնոջ խոսքերով, Ռոնալդուն բռնաբարել է իրեն, ընդ որում, նաև անալ սեքսի է դիմել: «Լաս-Վեգասի ոստիկանությունը հաղորդումը ստացել է 2009թ. հունիսի 13-ին: Այն ժամանակ, երբ զեկույց է պատրաստվել, տուժածը քննիչներին չի հայտնել դեպքի վայրի մասին և չի հայտնել կասկածյալի ինքնության մասին: Կատարվել է բուժհետազոտությու: 2018թ. սեպտեմբերի դրությամբ գործը վերսկսվել է և մեր քննիչները ուսումնասիրում են տուժածի ներկայացրած տեղեկությունը: Սա ընթացիկ հետաքննություն է և այժմ որևէ մանրամասներ չեն հրապարակվելու», հայտնել է Լաս-Վեգասի ոստիկանությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր