211652_close_icon
views-count35779 դիտում article-date 23:51 30-09-2018

Վիետնամի ջունգլիներում հայտնաբերել են հիսուն տարի առաջ կորած խորհրդային օդաչուի մարմինը

Հյուսիսային Վիետնամի ջունգլիներում հայտնաբերել են խորրդային օդաչու-հրահանգիչ Յուրի Պոյարկովի մարմինը: Նա անհետ կորել էր կես դար առաջ: Պոյարկովը Վիետնամական պատերազմի ժամանակ ուսուցանում էր վիետնամցի օդաչուներին: 1971թ. ապրիլին նա անհետ կորել էր՝ ՄԻԳ-21 կործանիչով ուսումնական թռիչք կատարելիս: Վիետնամցիները տաս օր փնտրել են ինքնաթիռի կործանման վայրը, սակայն այդպես էլ ոչինչ չեն գտել և դադարեցրել են որոնումները: Սակայն կորած օդաչուի թոռան խնդրանքով որոնումները վերսկսվել են և շարունակվում էին վերջին մեկ տարվա ընթացքում: Վերջապես, Տամդաո լեռնային շրջանում արշավախմբերից մեկի որոնողական աշխատանքները պսակվում են հաջողությամբ. հայտնաբերվել են երկու օդաչուի մարմին, որոնցից մեկը մեծ հավանականությամբ եղել է Պոյարկովը: Նրանց մասունքների հետ հայտնաբերել են նաև կործանիչի բեկորները: Տեղեկությունը հաստատել է հյուսիս-վիետնամական ռազմական հրամանատարության շտաբը:

Նմանատիպ նյութեր