211652_close_icon
views-count1536 դիտում article-date 11:21 21-09-2018

Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։ Ուղերձում գրված է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անսահման հպարտություն է հայոց պետականության նվիրական արժեքի գիտակցումը։ Խորհրդանշական այս օրն աշխատակազմիս հետ անցկացնելու ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծության հետ կապված փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս փաստը պետք է դառնա քննարկման առարկա մարդու իրավունքների ոլորտի միջազգային ատյաններում։ Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով ձեռնարկել և ձեռնարկելու եմ բոլոր ջանքերը մեր երկրում իրավունքների հուսալի պաշտպանությանն ու ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու համար՝ որպես հզոր պետականության երաշխիք»։

Նմանատիպ նյութեր