211652_close_icon
views-count4168 դիտում article-date 18:02 09-09-2018

Էրդողանը չի բացառել Պուտինի հետ նոր հանդիպման հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրուցել է հենց իր ինքնաթիռի սրահում, որը վերադառնում է ուրբաթ օրը Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթաժողովից՝ Սիրիայի հարցով: Մասնավորապես, լրագրողների հետ զրույցում նա չի բացառել, որ կարող է նորից հանդիպել ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ, երբ սեպտեմբերի 27-28-ին ավարտի իր այցը Գերմանիա: Էրդողանը ընդգծել է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու կարևորությունը: «Իհարկե, մենք բազմաթիվ գաղափարներ ունենք: Դրանք ինտենսիվ կերպով քննարկելու են մեր ԱԳՆ-ի, բանակի և հետախուզության ղեկավարները՝ ռուսական կողմի հետ: Գերմանիա կատարելիք իմ այցից հետո կարող ենք հանդիպել Պուտինի հետ», ասել է Էրդողանը:

Նմանատիպ նյութեր