211652_close_icon
views-count3153 դիտում article-date 11:00 07-09-2018

Արցախի ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել են «Տանկերից մեծ հեռավորության վրա հրաձգության վարժություններ» թեմայով պարապմունքներ

Տանկային անձնակազմերի մասնագիտական ունակությունները կատարելագործելու և նշանակետերի ուղղությամբ տարբեր եղանակներով կրակային խնդիրներ լուծելու նպատակով սեպտեմբերի 6-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անց են կացվել «Տանկերից մեծ հեռավորության վրա հրաձգության վարժություններ» թեմայով պարապմունքներ, որին մասնակցում էին կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային զորամասերից մեկի զինծառայողները: Դասակների կազմով իրականացվող պարապմունքի մեկնարկին հրամանատարությունը ներկայացրել է թեման, առաջադրանքի կատարման ժամանակն ու անցկացման կարգը, հիշեցրել անվտանգության կանոնները և առաջադրված խնդիրների լուծմանն առնչվող այլ մանրամասներ: Այնուհետև, համապատասխան ազդանշան ստանալուց հետո, տանկերը դուրս են եկել բնագիծ, կրակային աջակցություն ցուցաբերել պաշտպանությունում գտնվող հրաձգային ստորաբաժանումներին և դիպուկ կրակով ոչնչացրել պայմանական հակառակորդի տեխնիկական միջոցներն ու կենդանի ուժը: Պարապմունքի ավարտին վերադաս հրամանատարությունը, մասնակից տանկային անձնակազմերին, նկատված թերացումների վերացման համար առաջադրել է անհրաժեշտ ցուցումներ: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր