211652_close_icon
views-count9553 դիտում article-date 21:23 01-09-2018

Արայիկ Հարությունյան. Մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել Ա. Աղաբեկյանին ներկայացված մեղադրանքում նշված գումարը

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը՝ վստահ լինելով, որ «Մարտիկ» հիմնադրամը այսուհետ ևս գործելու է հանուն Արցախի անվտանգության և հայ զինվորի ու սահմանապահի մարտունակության»:

Նմանատիպ նյութեր