211652_close_icon
views-count94257 դիտում article-date 16:38 28-08-2018

Ազգային ժողովի պատգամավորը չկարողացավ համոզել ճանապարհային ոստիկանին. նրա համար երկնքից 3 խնձոր ընկավ. նա ենթարկվեց վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի հանձնարարականով նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Սամվել Այվազյանը վարչական պատասխանատվության է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Վանիկ Ասատրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան-Վանաձոր ավտոճանապահի Աշտարակի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 084 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու: Նրա ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը նկատելով, վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը հանձնարարեց ու պատգամավորը տուգանվեց: Մինչ այդ, սակայն, պատգամավորը փորձում էր «լեզու գտնել» ճանապարհային ոստիկանի հետ, սակայն, ինչպես հայտնի հեքիաթում է, երկնքից 3 խնձոր ընկավ. մեկը ճանապարհային ոստիկանին, մեկը նրա խախտումը լուսանկարողին, մեկն էլ՝ Վ. Ասատրյանին, ով Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր