211652_close_icon
views-count111256 դիտում article-date 20:19 26-08-2018

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. սեփական տանը հայտնաբերվել է Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի կախված դին

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարները կժամանեին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ ննջասենյակից դեպի լոգարան տանող հատվածում հայտնաբերել են տանտիրոջ՝ 38-ամյա Նաիրի Մովսեսյանի՝ երկաթե խողովակից կախված դին: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանը: Ժամանել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ահազանգողը եղել է Ն. Մովսեսյանի կինը: Ն. Մովսեսյանը աշխատում էր Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա. տղա և աղջիկ: Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր