211652_close_icon
views-count20618 դիտում article-date 14:38 26-08-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են ВАЗ 2107-ը, Mercedes-ը և Volkswagen-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 25/2 շենքի դիմաց բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Դալինյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ՏV 070 համարանիշի,Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Վլադիմիր Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 71 QQ 818 համարանիշի և 27-ամյա Կնյազ Խաչատրյանի վարած Volkswagen մակնիշի 35 ՏQ 391 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Խաչատրյանի ուղևորներ՝ Գյումրիի բնակիչներ, 37-ամյա Նարինե Մկրտչյանը և 35-ամյա Կարինե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ 13-ամյա Արմինե Նիկոյանը տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր