211652_close_icon
views-count2609 դիտում article-date 19:35 17-08-2018

Օշականում հարգանքի տուրք են մատուցել ռուս-պարսկական պատերազմի զոհերի հիշատակին

Հայաստանում՝ Օշական գյուղի մոտակայքում, հարգանքի տուրք են մատուցել 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հիշատակին: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29439333.html]«Ազատությունը»[/url]։ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն ասել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա ռուս զինվորների սխրանքը: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են տեղադրել «Օշականի հերոսների» ուշարձանին: Միջոցառման ընթացքում զոհվածների հոգիների համար կատարվել է աղոթք Ռուսաց Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների ծիսակարգով:

Նմանատիպ նյութեր