211652_close_icon
views-count78934 դիտում article-date 20:47 11-08-2018

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են BMW-ն ու Toyota-ն. վիրավորների մեջ է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Autodrive» հաղորդման հեղինակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հատվածում բախվել են BMW մակնիշի 88 TV 838 համարանիշի և Toyota մակնիշի 35 GA 271 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Հրայր Ստեփանյանն ու տեսուչ Երվանդ Գասպարյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստավում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW-ի վարորդը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Autodrive» հաղորդաշարի հեղինակ Մխիթար Հովակիմյանն է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Toyota-ն, որի վարորդը «Կորեայի ձորից» դուրս է եկել Թբիլիսյան խճուղի և BMW-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր