3860 դիտում
15:54 02-08-2018
Արցախի պետնախարարն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:
Պետական նախարարը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի համար կենսական հարցերի լուծման գործում: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախում չկա գրեթե մի համայնք, որտեղ Հիմնադրամի միջոցներով որևէ կարևոր խնդիր լուծված չլինի:
««Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ այսօր էլ շարունակվում են առաջնահերթ նշանակության բազմաթիվ ծրագրեր իրականացվել: Համոզված եմ, որ Արցախի զարգացման հեռանկարում Հիմնադրամը՝ որպես վստահելի գործընկեր, շարունակելու է իր կարևոր ներդրումն ունենալ՝ միավորելով համահայկական ներուժը»,- ասել է պետնախարարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը ներկայացրել է այցի մանրամասները: Նա, մասնավորապես, նշել է, որ ծանոթացել են իրականացվող նախագծերի ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև մի շարք համայնքներում ներկա են գտնվել Հիմնադրամի միջոցներով կառուցված՝ բազմազավակ ընտանիքների առանձնատների բացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Հիմնադրամի միջոցներով Արցախում կառուցված համայնքային կենտրոնների աշխատանքի արդյունավետության բարձրացման, արևային էներգիայի ստացման համակարգերի
Նմանատիպ նյութեր
2995 դիտում
11:25 15-09-2018
Արցախի պետնախարարն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2380 դիտում
16:17 16-07-2018
Արցախի պետնախարարն ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել