211652_close_icon
views-count44568 դիտում article-date 15:37 01-08-2018

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 67-ամյա տղամարդը տան այգում խնձորենուց կախվելու միջոցով ինքնասպան է եղել. հայտնաբերվել է նամակ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններոմ մարզի գյուղերից մեկի բուժամբուլատորիայից ահազանգ է ստացվել տեղի ոստիկանության բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 67-ամյա Հովհաննես Մեհրաբյանն էր, ով իրենց տան հարակից այգում խնձորենու ծառից հակի թելով ինքնասպան է եղել։ Ֆոտոոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տան ննջասենյակի սեղանի վրա հայտնաբերվել է նամակ՝ գրված հողի հարկի վճարման ծանուցագրի վրա՝ հետևյալ բովանդակությամ. «Վահե, ես միշտ էլ ասել եմ՝ քո մերը, եթե քեզ տհե պհե.. թե չէ, դու մեղք ես, հնգերտինքդ քեզ քոմակ չեն»։ Իսկ նույն թերթի հակառակ կողմում գրված է. «Պասպորտս, եթե չեք տալի, ձեզ ըլնի, ես կուզեի վառեմ»,-եզրափակել է նամակագիրը։ Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական՝ պարզելու համար՝ արդյո՞ք նամակի հեղինակը Հ. Մեհրաբյանն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մեհրաբյանը 3-րդ կարգի հաշմանդամ էր, իսկ նրա դին հայտնաբերել է կինը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր