211652_close_icon
views-count14305 դիտում article-date 23:18 30-07-2018

Իրանի արժույթը կրկին արժեզրկվել է․ 112 հազար ռիալ՝ 1 դոլարի դիմաց․ «Ամերիկայի ձայն»

Իրանական արժույթը` ռիալը, կտրուկ արժեզրկվել է դոլարի նկատմամբ այս օրերին՝ ոչ պաշտոնական շուկայում հասնելով 112 հազարի մեկ դոլարի դիմաց: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4506087.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հայտնի է, որ մեկ շաբաթ անց վերականգնվում են ամերիկյան այն պատժամիջոցները, որոնք դադարեցվել էին 2015 թվականին Իրանի հետ կնքված համաձայանգրի արդյունքում: Պատժամիջոցները սահմանված են Իրանի կողմից դոլարի, ոսկու, ածխի և արդյունաբերության մեջ բարձրագույն տեխնոլոգիաների գնման դեմ: Իրանական արժույթի արժեզրկումը սկսել է ապրիլ ամսից՝ թուլացնելով երկրի տնտեսությունը: Արդյունքում գրանցվել են բողոքի ցույցեր: Վերլուծաբանների կարծիքով Իրանը հույս ունի օգտվել Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև միջուկային համաձայնագրի հարցում անհամաձայնությունից: Այս պահին դեռևս ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից Եվրոպան այս հարցում հակված է պաշտպանել Իրանին:

Նմանատիպ նյութեր