211652_close_icon
views-count20787 դիտում article-date 10:49 27-07-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ հայկական դիրքերից․ հայկական բանակը թևանցել է ադրբեջանական դիրքերը. banak.info

[url=https://www.banak.info/2018/07/bacarik-tesanyut-haykakan-dirqeric.html]banak.info[/url]-ն գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայկական զինված ուժերը Մեղրիի ուղղությամբ իրականացրել էին դիրքերի բարելավում և առաջխաղացում։ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չէր մեկնաբանել մեզ հասած տեղեկությունները, այնուամենայնիվ, մեր ձեռքի տակ են հայտնվել բացառիկ կադրեր, բարելավված հայկական դիրքերից, թե ինչպես է դիտարկվում ադրեբջանական Օրդուբադ բնակավայրը և հարակից գյուղերը։ Համաձայն Banak.info կայքի տվյալների, սահմանի այս հատվածում, հայկական բանակը իրակնացրած գրագետ օպերացիայի արդյունքում կատարել է ադրբեջանական ուժերի թևանցում և հայտնվել բարենպաստ իրավիճակում, ըստ կարիքի հնարավորություն ստանալով նաև ադրբեջանական դիրքերին հարվածել թևից և թիկունքից։ Ստորև ներկայացված է մեր դիրքերից արված բացառիկ տեսանյութ, որում երևում են Օրդուբադն ու հարակից գյուղերը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր