211652_close_icon
views-count3840 դիտում article-date 10:01 27-07-2018

30 հազարը գերազանցող տուգանքներ այլևս չեն լինի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունն օրենսդրական փաթեթի մշակման շրջանակում ներկայումս քննարկում է վարչական տու­գանքների չափերը փոխելու հարցը, տուգանքները վերանայվում են: Այս մասին երեկ «ֆեյսբուքյան» հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Երևանի ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ տեսախ­ցիկների միջոցով արձանագրված տուգանքների չափերը կնվազեն: «30 հազարը գերազանցող տուգանքներ այ­լևս չեն լինի, փոխարենը լրացուցիչ տուգանքներ կկիրառվեն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախ­տումների դեպքերը նվազեցնելու նպատակով»,- նշեց Արմեն Խաչատրյանը: Որոշ օգտատերեր էլ ահազանգեցին, որ մի շարք փողոցներում գծանշումներ չկան կամ «ջնջվել-մաքրվել» են: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ ամիս է՝ ոստիկանության կողմից ինտենսիվ գծանշում­ներ են կատարվում: «Որոշ փողոցներ նորոգման կարիք ունեն, դեռ փոսալցման և այլ աշխատանքներ պետք է կատարվեն, այդ պատճառով առայժմ գծանշումներ չեն արվում»,- նշեց ոստիկանության պաշտոնյան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր