211652_close_icon
views-count51046 դիտում article-date 20:46 26-07-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ գիշերը թալանել են Նոր Գեղիի «Հայփոստ»-ի գրասենյակը, տանելով չհրկիզվող պահարանը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ հուլիսի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 65-ամյա Համլետ Մխիթարյանը Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ հուլիսի 24-ի Ժամը 17։00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 09։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի «Հայփոստ» ՓԲԸ-ի տեղի փոստային բաժանմունքի դուռը, ներս մտել շենք և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները։ Փաստի առթիվ քննիչ Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ չհրկիզվող պահարանում եղել են «Օրանժ» բջջային օպերատորի քարտեր, ID քարտ կարդացող սարք, մի քանի բջջային հեռախոսներ, և 1 կնիք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության ահազանգած Մխիթարյանը աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ «Մեր Երևան» մասնաճյուղի անվտանգության պատասխանատու։ Իսկ կատարվածի մասին Նաիրիի Ոստիկանությունում հայտարարություն է տվել «Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր Գեղիի փոստային բաժանմունքի ավագ օպերատորը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր