211652_close_icon
views-count26455 դիտում article-date 20:08 08-12-2020

Երևանում թալանել են «Գապեքս» ՍՊԸ-ն՝ տանելով չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է մոտ 10 հազար դոլար

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 79-ամյա Ռոբերտ Գ.-ն և հայտնել, որ դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բագրևանդի փողոցում գործող «Գապեքս» ՍՊԸ-ի մուտքի դուռը, մտել տնօրենի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել երկաթյա չհրկիզվող պահարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Ոստիկանները պարզել են, որ ահազանգողը նշված ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ կատարվածի մասին տեղում հաղորդում է տվել նույն ՍՊԸ-ի փոխտնօրեն, 65-ամյա Բագրատ Գ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր