211652_close_icon
views-count68234 դիտում article-date 12:03 20-07-2018

Խանութներում հայտնվել է ռուսական արտադրության թռչնամիս, որը նախատեսված է միայն վերամշակողի համար. հայտնի չէ նաև ներմուծողի անունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է զանգահարել մեր ընթերցողներից մեկը, ով հայտնեց, որ շուկայում, մասնավորապես, խանութներում, վաճառվում է թռչնամիս (հավի թևեր), և այն բավականին էժան գնով է իրացվում։ Ընթերցողը նաև լուսանկարներ է արել, որոնցում երևում է, որ տուփի վրա նշված է միայն արտադրող ընկերության անունը՝ «Ресурс», և չկա հայերեն մակնշում այն մասին, թե որ ընկերությունն է թռչնամիսը ներմուծում Հայաստան։ Մտահոգիչ է նաև այն, որ տուփի վրա ռուսերենով գրված է, որ միսը վերամշակման համար է, ինչը ենթադրում է, որ արտադրանքը նախատեսված է միայն վերարտադրող ընկերությունների համար, այլ ոչ հասարակ սպառողի։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել պատկան մարմինների տեսակետը՝ խնդրի վերաբերյալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր