4155 դիտում
23:13 30-07-2015
Ապրանք ներմուծողի համար արհեստական խոչընդոտ չի ստեղծվի
ՀՀ կառավարությունը հաստատել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ հայերեն և ռուսերեն: ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում ծանուցումն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում է ֆիզիկական անձին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մաքսային մարմիններին՝ արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների համար ապրանք ներմուծողների համար, քանի որ մաքսավորներին քաջ հայտնի է, թե նրանցից ով է զբաղվում վերավաճառքով:
Կառավարությունը որոշել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգման նպատակով ՀՀ տրոնսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1 մլրդ 200 մլն դրամ: Վարչապետը կարևորել է այս ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:
Նմանատիպ նյութեր
3089 դիտում
16:22 26-09-2016
Հայաստանի մաքսային ծառայությունը ներմուծողի հետ շփումը նվազեցնող համակարգ է մշակել
Այս բաժնից
832 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
922 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1201 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին